00:00:00

Կանզասի գվարդիայի սերժանտը դասախոսություն է անցկացրել Վ․Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում

19:54, 27 մարտ 2025 Հասարակություն

Այսօր ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա էր այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը:

Այցի շրջանակում նա դասախոսությամբ է հանդես եկել բրիգադի սերժանտների դասընթացներում` անդրադառնալով սերժանտների դերին զինված ուժերի տարբեր օղակներում և ընդգծելով առաջնորդության մասնագիտական պատասխանատվության և սերժանտների ու հրամանատարների միջև արդյունավետ հաղորդակցման կարևորությունը։

Դասախոսության ընթացքում լուսաբանվեցին մի շարք հարցեր՝

առաջնորդության որակները և անձնական օրինակով առաջնորդելու անհրաժեշտությունը,
հրամանատարների հետ հաղորդակցման և համագործակցության ձևերը,
վստահության և կարգապահության կառուցումը ստորաբաժանումներում,
սերժանտների առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց լուծումները։

Հանդիպման ավարտին հյուրերը շրջայց են կատարել ակադեմիայի տարածքում՝ հնարավորություն ունենալով ծանոթանալու ակադեմիայի ենթակառուցվածքներին, պատմությանը, ավանդույթներին և ձեռքբերումներին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31