04:56:03

«Ձեզ պատերով կտամ, ես ձեզ ոտի տակ կտամ, հերիք ա ներվերներիս հետ խաղաք». Նիկոլ Փաշինյանը կրկին հունից դուրս եկավ․ տեսանյութ

20:09, 26 մարտ 2025 Տեսանյութեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում կրկին հունից դուրս եկավ։

Նա հայտարարեց, թե  այն բանակցային  բովանդակությունը, որը 2018 թվականին Սերժ Սարգսյանը թողել է, «այդ կետից որևէ հնարավոր գործողություն չկար, որը հնարավոր լիներ ձևակերպել այլ կերպ, քան՝ կապիտուլյացիա»։

«Եթե կար, թող աներ, ոչ թե գար ու այս ամբիոնից պատերազմի անոնսս աներ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե նախկինները կապիտուլյացիան «փաթաթել են իր վզին»։

«Դրա համար եմ ասում`  եկեք գնանք, ուղիղ եթերում խոսանք։ Բոլորն ասում են՝ մենք իրար հետ բանավճելու բան չունենք։ Արա, եթե բանավիճելու բան չկա, վեր ընկեք տեղներդ, ձեններդ կտրեք։ Ես ասում եմ՝ ես ձեզ պատերով կտամ, ձեր քաղաքական դիակի մնացորդները դուրս կհանեն, հերիք ա ներվերներիս հետ խաղաք, ես ձեզ ոտի տակ կտամ»,- հունից դուրս եկավ Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31