00:00:00

Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում

16:06, 26 մարտ 2025 Հասարակություն

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված եզրափակիչ հոբելյանական միջոցառումը։ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան) և մեներգիչների՝ Ինգա Արշակյանի, Գոռ Սուջյանի, Գուրգեն Բավեյանի կատարմամբ հնչել են Շառլ Ազնավուրի երգերը։ Որպես հրավիրյալ երաժիշտներ համերգին մասնակցել են նաև երգիչ Ժյուլ Գրիզոնը (վոկալ) և Նոբույակի Նակաժիման (դաշնակահար):

ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ համերգային ծրագիրը կրում էր Une vie d'Amour խորագիրը. հնչել են մեծն շանսոնիեի սիրված, ծանոթ և անծանոթ երգերը։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության ղեկավար Արամ Հակոբյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Սին Ցյուն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆրանկոֆոն դեսպանների նախագահ Իզաբել Դևինյը։

Պատվավոր հյուրերն իրենց խոսքում մեծապես արժևորել և կարևորել են Ազնավուր շանսոնիեի, արվեստագետի, հասարակական գործչի դերակատարությունը համաշխարհային երաժշտության զարգացման և համամարդկային արժեքների տարածման գործում։

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ընդգծել է, որ Ազնավուրն իր ուրույն և անփոխարինելի տեղն է զբաղեցնում համաշխարհային երաժշտարվեստի գանձարանում։ Նրա ընդգծմամբ՝ մեծն շանսոնիեին նվիրված եզրափակիչ համերգի անցկացումն այնպիսի բարձր միջազգային հարթակում, ինչպիսին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանն է, մշակութային ժառանգության պահպանման համընդհանուր պատասխանատվության ուղերձի փոխանցում է։ Դանիել Դանիելյանը շնորհակալություն է հայտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը միջոցառման կայացմանն աջակցելու համար։

Համերգին ներկա են եղել ՅՈԻՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության գծով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, ՅՈԻՆԵՍԿՕ-ում հավատարմագրված դեսպաններ, հրավիրված հյուրեր, Ֆրանսիացի սենատորներ, Փարիզի քաղաքապետի տեղակալը, Վալանսի քաղաքապետը, պետական և տեղական ինքնակառավարման հաստատությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31