00:00:00

Շիրակում կասեցվել է կաթնամթերքի արտադրական գործունեության առանձին գործառույթը

11:36, 26 մարտ 2025 Հասարակություն

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի   տեսուչները ստուգում են իրականացրել «Մովա» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Գյումրի, Ղարսի խճ․), որի ընթացքում կատարել են ապրանքատեսակի նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ նշված արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է։

Սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31