Le Figaro հանդեսի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուիսոնն իր թվիթերյան էջում գրել է, թե ինչպես է ֆրանսիական Arte France հեռուստաալիքը «28 րոպե» հաղորդման ընթացքում հրապարակել Հարավային Կովկասի քարտեզը, որից Հայաստանը «պարզապես ջնջված էր»։
Բյուիսոնը, մասնավորապես, նշել է. «Ես ոչ մի վայրկյան չեմ հավատում, որ դա միտումնավոր է եղել «28 րոպե»-ի Arte France-ի կամ ադրբեջանական հեռուստալոբբիի գործողությունների արդյունքում, բայց այդ սխալը շատ ցավալի է աչքերի և սրտի համար. Հայաստանը պարզապես ջնջված էր Կովկասի քարտեզից։ Էրդողանի և Ալիևի երազանքը...»: