00:00:00

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ. Կրեմլ

21:27, 25 մարտ 2025 Աշխարհ

Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Կրեմլը՝ անդրադառնալով Էր Ռիադում ռուս-ամերիկյան բանակցությունների արդյունքներին:

Ռուսական կողմը հաստատել է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովման և ուժի չկիրառման անհրաժեշտությունը:

Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածություններն ուժի մեջ կմտնեն, երբ վերացվեն Ռոսսելխոզբանկի և պարենային ոլորտի այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, ֆինանսական գործարքների, նավահանգիստներում Ռուսաստանի դրոշով նավերի սպասարկման, Ռուսաստան գյուղատնտեսական տեխնիկայի, սննդամթերքի մատակարարման սահմանափակումները:

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները նաև ողջունում են երրորդ երկրների ջանքերը, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում համաձայնությունների իրականացմանը: Ռուսական կողմը եզրափակել է՝ Մոսկվան և Վաշինգտոնը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար:

Բացի այդ, Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ՝ այդ ժամկետը երկարաձգելու կամ չեղարկելու հնարավորությամբ:

Իսկ ահա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Սև ծովում հրադադարի շուրջ համաձայնությունը: Նա նշել է, որ ռեժիմը կարող են վերահսկել ինչպես ԱՄՆ-ը, այնպես էլ, օրինակ, եվրոպական երկրները կամ Թուրքիան: Զելենսկին շեշտել է՝ Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31