00:00:00

Ստամբուլում բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են 1418 մասնակիցներ

18:48, 25 մարտ 2025 Աշխարհ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, առաջիկա ընտրություններում նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Ստամբուլում սկսված բողոքի ակցիաների ընթացքում ձերբակալվել են 1418 մասնակիցներ։

Այս մասին հայտնել է Թուրքիայի ոստիկանությունը։ Ձերբակալվածների մի մասը մեղադրվում է արգելված ժամանակ ցույցերի մասնակցելու մեջ, մի մասը՝ նախագահ Էրդողանին վիրավորելու մեջ։

Նշենք, որ մարտի 19–ի առավոտյան ոստիկանները կաշառակերության եւ հանցավոր խմբավորում ղեկավարելու մեղադրանքով ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին եւ այլ պաշտոնյաների, թվով 90 հոգի։ Դրանից անմիջապես հետո Ստամբուլի նահանգապետարանը արգելել է քաղաքում ցանկացած տիպի բողոքի միջոցառումները։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31