00:00:00

Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանը

 

 

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանն ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության դիվանագիտական ակադեմիայի դասախոս, Բուլղարիայի նախկին փոխվարչապետ, ԵՄ նախկին հանձնակատար Մեգլենա Կունևայի գլխավորած պատվիրակությանը։

Ներկայացնելով Ներքին գործերի նախարարության ձևավորման ընթացքը՝ Արմեն Ղազարյանը կարևորել է իրականացվող բարեփոխումները, դրանց արդյունավետությունը ինչպես Նախարարության, այնպես էլ ՆԳՆ մանդատի ներքո գտնվող ոլորտներում։ Փոխնախարարը ներկայացրել է նաև հանրային անվտանգության և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում կատարված փոփոխություններն ու ընթացիկ աշխատանքները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացմանն ու այդ համատեքստում ընթացող քննարկումներին։ Արմեն Ղազարյանը ներկայացնելով կատարված աշխատանքները՝ անդրադարձել է արդեն իսկ մեկնարկած բանակցություններին, գործառնական փուլին և աշխատանքների համակարգմանը։ Նա նշել է, որ առաջիկա ամիսներին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին կտարամդրի Գործողությունների ծրագիրը։

Մեգլենա Կունևան ներկայացրել է վիզաների ազատականացման՝ Բուլղարիայի փորձը՝ անդրադառնալով այդ համատեքստում կատարված աշխատանքներին և այն ինստիտուտներին, որոնք ձևավորվել են ի նպաստ վիզաների ազատականացման գործընթացների արդյունավետ համակարգման, կառավարման և իրականացման։ Նա ներկայացրել է նաև պետության համար մի շարք կարևոր ասպեկտներ և մուտքի արտոնագրերի ազատականացումից հետո գրանցված հաջողություններ։

Հանդիպմանը քննարկվել են նաև տեսական և գործնական բնույթի այլ հարցեր։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31