00:00:00

Գազամատակարարման դադարեցում՝ Վանաձորում և Շիրակի մարզի որոշ բնակավայրերում

15:00, 23 մարտ 2025 Հասարակություն

«Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնում են՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 24-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վանաձոր թաղամասի Միչուրինի, Օրբելու, Տպագրիչների փողոցների, Մյասնիկյան փողոցի և նրբանցքների՝ նոր եկեղեցուց մինչև Օրբելու փողոց հատվածի, Աբովյան փողոցի՝ Աբովյան թիվ 2 հասցեից մինչև Օրբելու փողոց հատվածի, Նժդեհի փողոցի թիվ 45-ից 53 կենտ հասցեների, թիվ 30-ից մինչև 36 զույգ հասցեների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 25-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Լուսաղբյուր, Շիրակավան, Բայանդուր, Գուսանա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31