00:00:00

Թրամփը Պուտինի մասին. Չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել նրան, բացի ինձնից

12:43, 23 մարտ 2025 Աշխարհ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում Outkick պորտալին տված հարցազրույցում անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ է ճանաչում ռուսաստանցի իր գործընկերոջը»:

«Զարմանալի է, որ մենք լուրջ բախումներ չենք ունեցել «Ռուսաստան, Ռուսաստան, Ռուսաստան» կեղծիքի պատճառով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Ըստ նրա, Ռուսաստանի ռազմական գործողությունները Վրաստանում և Ղրիմում տեղի են ունեցել նախագահներ Ջորջ Բուշի և Բարաք Օբամայի օրոք, իսկ Ուկրաինայում պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ում իշխանության ղեկին էր Ջո Բայդենը։

«Չեմ կարծում, որ աշխարհում որևէ մեկը կարող է կանգնեցնել (Պուտինին), բացի ինձնից, և կարծում եմ, որ ես կարող եմ կանգնեցնել նրան։ Մենք շատ ռացիոնալ քննարկումներ ենք ունեցել, և ես, պարզապես, ուզում եմ, որ մարդիկ այլևս չզոհվեն: Նրանք շաբաթական 2500 փոքր երեխա են կորցնում, և նրանք ռուսներ ու ուկրաինացիներ են»,- հայտարարել է Թրամփը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31