00:00:00

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում

22:56, 22 մարտ 2025 Աշխարհ

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։ Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։

«Մենք Իսրայելին կոչ ենք անում վերականգնել հումանիտար հասանելիությունը, ներառյալ ջուրն ու էլեկտրականությունը, ապահովել բժշկական օգնության հասանելիությունը և բժշկական տարհանումները՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան:

Մենք նաև կոչ ենք անում ՀԱՄԱՍ-ի զինյալներին ազատ արձակել իսրայելցի պատանդներին»,-ասվում է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր