00:00:00

Արթուր Սերոբյան․ Մենք թիմով ամեն ինչ կանենք, որ վաղը երջանկացնենք մեր երկրպագուներին

17:45, 22 մարտ 2025 Հասարակություն

Ազգերի լիգայի B դիվիզիոնի ուղեգրի համար փլեյ-օֆֆի Վրաստան - Հայաստան պատասխան խաղից առաջ Թբիլիսիում ընթացող նախախաղային ասուլիսում Տիրասպոլի «Շերիֆի» կիսապաշտպան Արթուր Սերոբյանը մեկնաբանել է վրացիների հետ առաջիկա դիմակայությունը:

«Մենք պատրաստվել էինք առաջին խաղին: Ինչ-որ բաներ չստացվեցին: Եկել ենք այստեղ, որպեսզի շտկենց մեր սխալները, նվիրվենք խաղին մինչեւ վերջ եւ առավելագույն արդյունքը ցույց տանք:

Երեւանյան խաղում, կարծում եմ այո, վրացի երկրպագուները շատ էին մարզադաշտում: Վստահ եմ, որ վաղվա խաղում մեր երկրպագուներն էլ շատ կլինեն: Մենք թիմով ամեն ինչ կանենք, որ վաղը երջանկացնենք մեր երկրպագուներին:

Առաջին խաղում հիմնական կազմում չէի: Դա մարզիչի որոշումն էր: Ինձ համար կարեւորը հավաքականում լինելն է եւ թիմի արդյունքը: Որքան էլ նեղվես, որ հիմնական կազմում չես, միեւնույն է, ես միշտ իմ թիմի կողքին եմ, եւ ինձ համար կարեւոր է հավաքականի մի մասնիկը լինելը:

Ամեն ինչ անցյալում է: Վաղն ունենք շատ կարեւոր հանդիպում: Ֆուտբոլիստների կենտրոնացումն այն է, որ դուրս գալ դաշտ եւ առավելագույնս անենք դրական արդյունքի հասնելու համար: Երեւանյան խաղն ու պարտությունն անցյալում է:

Չեմ ցանակնում մենկանաբել Ռանոսի քայլը, քանի որ մարզիչն ամեն ինչ նշեց: Ինձ համար կարեւոր է լինել հավաքականի մի մասնիկը: Ես այստեղ եմ գալիս որպեսզի առավելագույնս անեմ թիմի համար»,- ասաց Արթուր Սերոբյանը:

Վրաստան - Հայաստան հանդիպումը տեղի կունենա մարտի 23-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին։ Երեւանում Հայաստանի թիմը վրացիներին պարտվել է 0:3 հաշվով։

 

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31