00:00:00

Իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել. Փաշինյան

Իմ մտքով չէր անցել, որ կարելի է խաղաղության համաձայնագիրը միակողմանի ստորագրել. ես չգիտեմ, նույնիսկ դիվանագիտության պատմության մեջ այդպիսի բան եղել է, թե չի եղել, բայց պետք է ասեմ, որ մեր մտքով նման բան երբեք չէր անցել, որ կարելի է այդպիսի բան անել, և դեռ պետք է ստուգել՝ այդպիսի բան անել հնարավո՞ր է, թե՞ հնարավոր չէ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Խաղաղության համաձայնագիրն ունի երկու կողմ: Ես նորից եմ ասում՝ այնքան անակնկալ է ինձ համար դա, որ ես հանձնարարել եմ ստուգել՝ ընդհանրապես այդպիսի պրակտիկա մարդկության պատմության մեջ եղել է, թե չի եղել։ Այդ փաստաթուղթն ունի երկու կողմ։

 

Իմիջիայլոց, նաև շատ է քննարկվում այն հարցը, թե ինչու Հայաստանի Կառավարությունը չի հրապարակում այդ թուղթը: Շատ պարզ պատճառով, որովհետև այդ թուղթն ունի երկու տեր: Տերերից մեկը Հայաստանի Կառավարությունն է, տերերից մյուսը՝ Ադրբեջանի Կառավարությունն է: Եթե ենթադրենք, որ կան ուժեր, որոնց պատրվակներ են պետք, որպեսզի այդ թուղթը չստորագրվի, այդ թղթի միակողմանի հրապարակումը կարող է այդ պատրվակների նժարին ինչ-որ մի կշիռ ավելացնել։ Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավորներին, ես կարծում եմ, որ կան ընդդիմադիր պատգամավորներ, ովքեր ծանոթ են տեքստին, բայց նաև հետևյալը կարող եմ ասել, եկեք պատկերացնենք մի իրավիճակ, որի հետ նախկինում մենք բախվել ենք, որ ընդդիմադիր պատգամավորները, ընդ որում՝ ցուցադրելով մեր բաց լինելը, մենք ստեղծում ենք հնարավորություններ, որպեսզի մարդիկ ծանոթանան այդ փաստաթղթին, և նրանք կարդալուց հետո դուրս են գալիս ու սկսում ասուլիսներ տալ, հայտարարություններ անել փաստաթղթի էությանը չհամապատասխանող բովանդակության մասին։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31