ՆԳՆ-ից հայտնում են․
«Մարտի 20-ին, ժամը 14:35-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած Երևան քաղաքի բնակիչը հայտնել է, որ Կոտայքի մարզում գտնվող իր տուն այդ պահին օտար մարդ է մտել:
Քրեական ոստիկանության Կոտայքի մարզի և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողներն ու մարզի պարեկները մեկնել են դեպքի վայր, որտեղ հանցանք կատարելու պահին հայտնաբերել, ձերբակալել և Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն են տեղափոխել Նոր Հաճնի բնակիչ 59-ամյա տղամարդուն:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Նաիրիի քննչական բաժին»: