՛՛Շուրջ 30 տարվա ՛՛օկուպացիայից՛՛ հետո Ղարաբաղի ՛՛ազատագրումը՛՛ նոր էջ է բացել տարածաշրջանում՛՛ (չակերտները-խմբ.)։ Այս մասին Նովրուզ տոնի կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նա նշել է, թե որպես թուրքական աշխարհ՝ ամենամեծ երաշխիքն իրենց մեր միասնությունն ու համերաշխությունն են:
Էրդողանի խոսքով՝ վերջին տարիներին ձեռնարկած համատեղ քայլերի շնորհիվ հասել են այնպիսի վայրեր, որոնք նախկինում աներևակայելի էին։
՛՛Մենք ամրապնդել ենք մեր համագործակցությունը բոլոր ոլորտներում՝ էներգետիկայից մինչև առևտուր, անվտանգությունից մինչև կրթություն, զբոսաշրջությունից մինչև հաղորդակցություն: Ամենադժվար պահերին մենք միմյանց կողքին էինք, միասին կիսել ենք մեր ուրախությունները։ 30 տարվա ՛՛օկուպացիայից՛՛ հետո Ղարաբաղի ՛՛ազատագրմամբ՛՛ մենք տարածաշրջանում դեպի նոր դարաշրջանի դռներ ենք բացել՛՛,-մասնավորապես ասել է Էրդողանը: