00:00:00

Մարդու իրավունքների կոպտագույն խախտումներն այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան, ոչ մեկը պատժի չենթարկվեց․ Աբրահամյան

18:11, 21 մարտ 2025 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է․

«ՆԳ նախարարն այսօր ԱԺ-ում խուսափեց հստակ գնահատական հնչեցնել վերջին օրերին հանրային մեծ աժիոտաժ առաջացրած մի դեպքի, որը վերաբերում էր արցախյան 2 պատերազմների մասնակից Տիգրան Ուլուբաբյանին ու, մասնավորապես, նրա հայտարարությանը` ոստիկանության Վանաձորի բաժնում իր նկատմամբ տեղի ունեցած խոշտանգումներին և արժանապատվությունը նսեմացնող այլ գործողություններին:

Ավելին, ՆԳ նախարարը սպառնաց, որ եթե այդ հայտարարությունը չհաստատվի, ապա սուտ մատնության հարցով մեղադրանքի հարց առաջ կգա:

Սա ասում է մի պաշտոնյա, ում օրոք  քննչականից ձերբակալվածների պահման վայր տեղափոխվող անձին ճանապարհին «անհայտ» անձինք խոշտանգել են:

Խոսքը Սամվել Վարդանյանի մասին է, որին ՁՊՎ տեղափոխելիս հարձակման էին ենթարկել:

Ուղեկցող ոստիկանները ճանապարհին կանգնեցրել էին մեքենան, հեռացել իբր՝ բնական կարիքները հոգալու, իսկ այդ ընթացքում մի խումբ անձինք կազմակերպված ոհմակային հարձակում և այլանդակ գործողություններ էին իրականացրել:

Այս ամենի մասին խոսում է մի պաշտոնյա, ում կառույցի ներկայացուցիչները, օրը ցերեկով, տեսախցիկների առաջ հայհոյելով, բռնության էին ենթարկել ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանին:

Ու այս հրեշավոր գործողությունները, որոնք մարդու իրավունքների կոպտագույն խախտումներ են, այդպես էլ իրավական արձագանքի չարժանացան և որևէ մեկը պատժի չենթարկվեց:

Ու այսպիսի պաշտոնյաները իրենց աթոռներին են, դեռ խոսում ու սպառնում են»:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31