00:00:00

«Signal մեսենջերի վրա հարձակում է գնում»․ Սամվել Մարտիրոսյան

13:31, 21 մարտ 2025 Քաղաքականություն

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ հայտնելով, որ «Signal» հավելվածի վրա հարձակում է գնում։

 

«Թիրախներին նայելիս, կարելի է ենթադրել, որ պետական կառույց է գործում։ Ընդ որում, հստակ՝ չարակամ։ Այդպիսի շատ երկիր չկա, էնպես որ՝ մոտավորապես պատկերացնում եք։ Գալիս է հաղորդագրություն Սիգնալից, իբր իրենց սպասարկումից։ Վախեցնում են, որ չարագործների փորձում են կոտրել հաշիվը։ Ընդ որում, մի մասի մոտ նշվում է, որ Բաքվից է մուտքը, որպեսզի մարդը կտրուկ անհանգստանա ու հետ կապվի։

 

Հետո կփորձեն հաշիվը մարդու վրայից տանել։

 

Ի՞նչ անել․

 

Խուճապի չտրվել

 

Չպատասխանել

 

Ակտիվացնել երկփուլայինը։ Settings>>Account>>Registration Lock.

 

Մուտքագրեք թվային պին կոդ, դա երբեք ոչ մեկի չտաք, նույնիսկ զոքանչին։ Ու չմոռանաք հանկարծ»,- նշված է գրառման մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր