00:00:00

Համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման, երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները». Ադրբեջանի ԱԳՆ

12:32, 21 մարտ 2025 Քաղաքականություն

Երբ Հայաստանը հաղթահարի «առկա խնդիրները», համաձայնագիրը պատրաստ կլինի ստորագրման.  հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ դատապարտելով Բրազիլիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ելույթը։

«Ադրբեջանը շարունակելու է խաղաղ ջանքերը բոլոր ուղղություններով և վճռականորեն կանխելու է այս գործընթացի դեմ ուղղված քայլերը»,-նշել են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հավելելով, որ հայկական կողմը փոխանակ փորձի վերացնել պայմանագրի ստորագրմանը խոչընդոտող խնդիրները, մանիպուլյացիաներով է զբաղված՝ փորձելով Ադրբեջանին ներկայացնել որպես խաղաղությամբ չշահագրգռված կողմ։

Նշենք, որ Արարարատ Միրզոյանը հայտարարել էր, որ   Հայաստանը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, որը կարող է դառնալ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր հիմնասյուն, սակայն, ինչպես Միրզոյանն է նշել, խաղաղության բաղձալի նպատակին հասնելու համար Հայաստանի ամուր քաղաքական կամքը պետք է փոխադարձվի:

«Եթե խաղաղությունը պետք է կյանքի կոչվի, ապա երկու կողմերն էլ պետք է հանձնառու լինեն վստահության և երկխոսության մթնոլորտի ձևավորմանը։ Այս համատեքստում չլուծված հումանիտար հարցերի կարգավորումը, ինչպիսին է հայ ռազմագերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, կարող է էականորեն թեթևացնել իրավիճակը», - ասել է արտգործնախարարը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր