ՀՀ արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանը կոռեկտ չի համարում, որ գերիների վերաբերյալ կատարած աշխատանքի մասին իրեն հարց են տալիս։
«Ընդհանրապես, ծառայությանը նման մանրամասների վերաբերյալ հարց տալը մասնագիտական տեսանկյունից կոռեկտ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Միևնույն ժամանակ, Գրիգորյանը վստահեցրեց, թե գերիների հետ կապված հարցը եղել է իրենց թիրախում։