00:00:00

Մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին. Միրզոյան

 

 

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ:
 
«Արդեն տարիներ շարունակ ձևավորված ավանդույթի համաձայն այսօր՝ մարտի 20-ին, նշում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը։
 
Հայաստանի պետական կառույցների, համայնքների, ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների, ֆրանկոֆոն հասարակական կազմակերպությունների, համալսարանների, դպրոցների, թատրոնների, գրադարանների և մշակութային կենտրոնների ջանքերով ամբողջ երկրի տարածքում տեղի են ունենալու հարյուրավոր միջոցառումներ՝ մեծարելով ֆրանսերենը և համախմբվելով ֆրանկոֆոնիան սնուցող արժեքների՝ մշակութային բազմազանության, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների շուրջ։
 
Ֆրանկոֆոնիայի այս տոնը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ լեզուն միայն հաղորդակցության միջոց չէ. այն կամուրջ է, որը միավորում է ազգերին, սերմանում փոխադարձ հարգանք և բարեկամություն։
 
Վերջին տարիներին մեր համագործակցությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ նոր թափ է ստացել, ինչն ուրախությամբ արձանագրեցինք նաև 2024 թվականի հոկտեմբերին Վիլեր Կոտրեում Ֆրանսիայի նախագահությամբ կայացած գագաթաժողովի ընթացքում։ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս պետությունների ղեկավարների այդ կարևորագույն հավաքի ընթացքում ընդունված հռչակագրի և մյուս փաստաթղթերի դրույթների կյանքի կոչմանն՝ ի նպաստ լեզվամշակութային բազմազանության ամրապնդման, երիտասարդության դերակատարության աճի, ինչպես նաև ֆրանկոֆոն տարածաշրջանում համակարտությունների շուտափույթ հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման։
 
Այսօր արդեն մեր երկիրը մեծ եռանդով պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի 10-րդ միջազգային մարզամշակութային խաղերին, որը հյուրընկալելու ենք Երևանում 2027 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 1-ը։ Այս բացառիկ իրադարձությունը ոչ միայն կամրապնդի մեր բարեկամական կապերը ֆրանկոֆոն երկրների հետ, այլև մեծապես կնպաստի Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածմանն ու ամրապնդմանը։
 
Բարի երթ եմ մաղթում Հայաստանում Ֆրանկոֆոնիայի հերթական երկամսյակին և բարձր տրամադրություն ու բազում հիշարժան պահեր ցանկանում ինչպես մեր երկրի, այնպես էլ համայն աշխարհի բոլոր ֆրանսախոսներին և ֆրանկոֆոնիայի արժեքները կրողներին»,- ասել է Միրզոյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31