00:00:00

Զախարովան՝ ԱՄՆ-ից Հայաստան տեխնիկա տեղափոխելու վերաբերյալ լուրերի մասին

 

 

Մոսկվան տեղեկատվություն է խնդրել Երևանից Պենտագոնի կողմից Հայաստան տեխնիկա տեղափոխելու մասին մամուլում տարածված լուրերի վերաբերյալ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Նա, մասնավորապես, նշել է. «Մենք տեսել ենք այդ հրապարակումները և օպերատիվ հարցում ենք արել հայ գործընկերներին։ Մեզ տեղեկացրել են, որ Վաշինգտոնից նման պաշտոնական հարցումներ չեն ստացվել։ Այնուամենայնիվ, եթե տեղեկությունը հաստատվի, ապա դա, իհարկե, ապակայունացնող գործոն կդառնա Հարավային Կովկասում կայունության և անվտանգության համար»:

Զախարովան կրկնել է պաշտոնական Մոսկվայի դիրքորոշումը, որ Հարավային Կովկասի երկրների խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանների շրջանակում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31