00:00:00

Խուլիգանություն Աբովյան քաղաքում. քրեական և համայնքային ոստիկանների ու պարեկների համատեղ բացահայտումը

19:12, 20 մարտ 2025 Իրավական

 

Մարտի 17-ին՝ ժամը 12.29-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 30-ամյա կինը հայտնել է, թե իր վրա շուն է հարձակվել, ամուսինը փորձել է խնդիրը պարզել շան տիրոջ հետ, սակայն ամուսնուն ծեծի են ենթարկել, զենք են պահել վրան, ցանկացել կրակել:

Դեպքի վայր են մեկնել Կոտայքի քրեական և համայնքային ոստիկաններն ու պարեկները: Ձեռնարկված համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ամուսնու հետ վիճել են Աբովյան քաղաքի Արցախի փողոցի բնակիչ 43-ամյա տղամարդը, նրա 17-ամյա որդին և 34-ամյա եղբայրը: Վիճաբանության ժամանակ նրանք ձեռքերով և ոտքերով մի քանի հարված են հասցրել ամուսնուն, ապա 17-ամյա որդին տնից բերել է գազային ատրճանակ, պահել նրա վրա, հնչեցրել հայհոյանքներ և կրակել օդ:

Որդին, հայրը և նրա եղբայրը ձերբակալվել ու տեղափոխվել են Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:

Մարտի 17-ին խուլիգանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, և դատարանի որոշման հիման վրա մարտի 19-ին կատարված խուզարկությամբ հյուրասենյակի զգեստապահարանում հայտնաբերվել է գազային ատրճանակը, որով 17-ամյա որդին կրակել էր օդ:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31