00:00:00

Իրանն առաջիկայում կպատասխանի Թրամփի նամակին

15:02, 20 մարտ 2025 Քաղաքականություն

Իրանի իշխանությունները շուտով պատասխան կուղարկեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ իսլամական հանրապետության գերագույն առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեիին ուղղված նամակին։ Այս մասին հայտնել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին։

«Մենք հաստատ ուղիղ բանակցություններ չենք վարի ճնշումների, սպառնալիքների եւ պատժամիջոցների ուժեղացման պայմաններում։ Բանակցությունները պետք է ընթանան հավասար պայմաններով։ Մենք կպատասխանենք Թրամփի նամակին մոտ օրերս եւ կուղարկենք այն համապատասխան ուղիներով»,- ասել է նա Իրանի պետական ​​հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում։

Ինչպես նշել է Արաղչին, Թրամփի նամակը «սպառնալիքներ է պարունակում»։ «Բայց դրանում նաեւ նշվում է, որ կան հնարավորություններ։ Մենք կտեսնենք թե՛ սպառնալիքները, թե՛ հնարավորությունները»,- ավելացրել է դիվանագետը։

Թրամփը բազմիցս սպառնացել է Իրանին ռազմական ուժով, եթե Թեհրանը համաձայնության չգա Վաշինգտոնի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ ԱՄՆ առաջնորդը հրամանագիր է ստորագրել՝ վերադառնալով առավելագույն ճնշման քաղաքականությանը՝ ասելով, որ թույլ չի տա Իրանին միջուկային զենք ունենալ։ Խամենեին ընդգծել է, որ Թեհրանը չի բանակցի ճնշման տակ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31