00:00:00

Պաշտոնական. բռնցքամարտն ընդգրկվել է Լոս Անջելեսի 2028 թ. Օլիմպիական խաղերի ծրագրում

14:33, 20 մարտ 2025 Սպորտ

Բռնցքամարտը կընդգրկվի 2028 թվականի Լոս Անջելեսում կայանալիք Օլիմպիական խաղերի մարզական ծրագրում։ Սա հաստատվել է հինգշաբթի օրը՝ մարտի 20-ին, Հունաստանի Կոստա Նավարինոյում կայացած Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) 144-րդ նստաշրջանում։

Բռնցքամարտը ներառված չէր 2028 թվականի Օլիմպիական խաղերի սկզբնական ծրագրում, որը հաստատվել էր 2022 թվականի փետրվարին ՄՕԿ-ի նստաշրջանի կողմից՝ բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) հետ կապված շարունակական մտահոգությունների պատճառով, որն այն ժամանակ ղեկավարում էր բռնցքամարտը:

ՄՕԿ-ը պարզաբանել է, որ բռնցքամարտի ազգային ֆեդերացիաները պետք է կոնսենսուսի հասնեն, որպեսզի բռնցքամարտը ներառվի 2028 թվականի Օլիմպիական խաղերի սպորտային ծրագրում։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31