00:00:00

Եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ բանակը պաշտպանելու է ՀՀ-ի տարածքը. Արմեն Գրիգորյան

09:09, 20 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վստահեցնում է՝ եթե հարձակում լինի Հայաստանի վրա՝ Հայաստանի բանակը պաշտպանելու է Հայաստանի տարածքը։

 

«Վարչապետը նշել է, որ Հայաստանը շարունակելու է աշխատել խաղաղության օրակարգի ուղղությամբ, ՊՆ-ն հանձնարարական ունի՝ պահպանելու կայնություն, բնականաբար, ՀՀ ՊՆ-ն Հայաստանը պաշտպանելու է, այդտեղ որևէ հարց չկա»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։

 

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Իմ հանձնարարականը ՀՀ ՊՆ-ին հստակ է։ Հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել։ Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր