00:00:00

Հումանիտար բեռներ տանելու նպատակով հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը կբացվի

08:56, 20 մարտ 2025 Քաղաքականություն

Հայ–թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը կբացվի մատի 21–ից 31-ը՝ Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար բեռներ տանելու նպատակով։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։

 

«Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռները Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու անհրաժեշտությամբ»,-նշվում է որոշման մեջ:

 

Նշվում է որ հնարավորություն կստեղծի Հայաստանի Հանրապետության անունից Սիրիայի Արաբական Հանրապետություն ուղարկվելիք, մարդասիրական օգնության համար նախատեսված բեռներն առավել արագ և նվազ ծախսերով տեղ հասցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր