00:00:00

Մեր իրականության մեջ կա աննախադեպ մի բան, որ հայրենիքն էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկիան․ Փաշինյան

10:03, 20 մարտ 2025 Քաղաքականություն

Տեղի է ունեցել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի երկրորդ քննարկումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ երկար ժամանակ, առնվազն մի քանի հարյուր տարի, մեր գիտակցության մեջ ո՞ րն է եղել մեր հայրենիքը։ Մեր հայրենիքը եղել է Հայաստանը՝ հասկանալիորեն և ակնհայտորեն, բայց պետությունը եղել է Պարսկաստանը, մեր հայրենիքը եղել է Հայաստանը, բայց պետությունը՝ Թուրքիան՝ Օսմանյան կայսրությունը, հայրենքիը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Ռուսական կայսրությունը։  Եվ իմ ընկալմամբ այստեղ առաջացել են որոշակի խնդիրներ։ Այդ խնդիրները ես ձևակերպում եմ հետևյալ կերպ՝ պետության ռելիֆտային ընկալում, որը հայրենիքի դիրքերից պետությունն  ընկալում է օտար մի բան։ Մեր իրականության մեջ կա աննախադեպ մի բան, որ հայրենիքն էլի եղել է Հայաստանը, բայց պետությունը եղել է Կիլիկիան։

Տեսեք՝ մենք ինչ անհավանական իրավիճակի մեջ ենք։ Կիլիկիան հայկական պետություն էր, բայց այստեղ էլ մի խնդիր կա, հայրենիքը եղել է Հայաստանը, իսկ պետությունը՝ Կիլիկիան,  և իմ կարծիքով այստեղ ճեղք է առաջացել։ Մենք անկախություն ստանալով,  մեր պետության վերաբերվում ենք նույն դիստանցիայով, այսինքն Հայաստանը մեր հայրենիքն է, բայց պետությունը, ոնց որ թե մեզ այդքան հարազատ չի, ինչքան մեր հայրենքիը։

Երբ որ մենք ասել ենք պետություն, մենք հասկացել ենք, որ ինչ-որ մեկը մեզ նվաճել է և իր կարգերն է մեզ պարտադրել, պետության մասին մեր ընկալումը շարունակում է մնալ այդպիսին։

Իշխանությունը, կառավարությունը  չի կարելի նույնացնել պետության հետ, այսինքն՝ կառավարության հարվածելու համար, հարվածել պետությանը։

ՀՀ-ում քաղաքացին պետք է ասի պետությունը ես եմ, կառավարությունն էլ քաղաքացուն ասում է, որ պետությունը դու ես։

Ապագան այսօրն է, այսօր սկսիր լինել այնպիսին, ինչպիսին ուզում ես լինել ապագայում»,-ասել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31