Սպիտակ տունն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցին:
Մասնավորապես՝ Սպիտակ տնից հայտարարել են, որ Զելենսկին Թրամփի հետ հեռախոսազրույցում հաստատել է, որ պատրաստակամ է լիարժեք հրադադարի։
Նշվել է նաև, որ Թրամփը և Զելենսկին պայմանավորվել են, որ ամերիկյան և ուկրաինական փորձագիտական խմբերն առաջիկա օրերին կհանդիպեն Սաուդյան Արաբիայում։
Թրամփը իր հերթին Զելենսկիին ասել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Ուկրաինայում էլեկտրական և միջուկային կայանների կառավարմանը։ ԱՄՆ նախագահը կարծում է, որ եթե ԱՄՆ-ն տիրապետի Ուկրաինայի էներգաօբյեկտներին, ապա դա կլինի ենթակառուցվածքի պաշտպանության լավագույն միջոցը։