00:00:00

ՀՀ-ն պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը. Միրզոյանը՝ Բրազիլիայի ԱԳ նախարարին

Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները քննարկումը շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Արարատ Միրզոյանը և Մաուրո Վիեյրան հանգամանալից քննարկել են երկկողմ օրակարգի ընդլայնմանը, քաղաքական երկխոսության խորացմանն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը միտված բոլոր հարցերն ու նախաձեռնությունները:
Հայաստանի և Բրազիլիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել համագործակցության ընդլայնման կոնկրետ հնարավորությունների շուրջ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տնտեսությունը, առևտուրը, կրթությունը, նորարարությունները, բարձր տեխնոլոգիաներն ու էներգետիկան: Երկուստեք ընդգծվել է ներդրումների և գործարար կապերի խթանման ուղղությամբ լրացուցիչ համատեղ ջանքերի գործադրման հարցում մեծ պատրաստակամությունը: Նախանշվել են առաջիկա անելիքները՝ երկու երկրների համապատասխան գերատեսչությունների և գործակալությունների մասնակցությամբ:

Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային օրակարգի հարցերի շուրջ՝ անդրադարձ կատարելով տարբեր հարթակներում արդեն, իսկ ձևավորված ակտիվ փոխգործակցության հարցերի:
Տարածաշրջանային թեմաների համատեքստում նախարար Միրզոյանը մանրամասն ներկայացրել է Հարավային Կովկասում խաղաղության կառուցման ՀՀ տեսլականը, այդ նպատակով գործադրված ջանքերը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի մշակման, համաձայնցման ուղղությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը պատրաստ է համաձայնեցված տեքստով համաձայնագրի ստորագրմանը, ինչը լավ հիմք կարող է հանդիսանալ տարածաշրջանում կայունության և համապարփակ խաղաղության համար:

Հանդիպման արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31