00:00:00

Արտակ Բեգլարյանը Լոնդոնում ներկայացրել է հայ պատանդների վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունը

16:04, 19 մարտ 2025 Քաղաքականություն

Արցախ Միության նախագահ, ԱՀ նախկին պետնախարար և Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մարտի 16-18-ը, ՀԱԵ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թեմի հրավերով, ջատագովության մի շարք հանդիպումներ է ունեցել Լոնդոնում՝ քաղաքական ու կրոնական ղեկավարության և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Թեմի առաջնորդ Հովակիմ Եպիսկոպոս Մանուկյանի կազմակերպմամբ՝ Բեգլարյանը հանդիպում է ունեցել բրիտանացի մի խումբ կրոնական առաջնորդների հետ: Մի շարք հանդիպումներ են կայացել նաև Լորդերի պալատում, ներառյալ՝ Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի ղեկավար Ջեսիկա Մորդենի, Բարոնուհի Քերոլայն Կոքսի և բրիտանացի այլ խորհրդարանականների հետ: Լորդերի պալատում հանդիպումների կայացմանն աջակցություն է ցուցաբերել նաև Մեծ Բրիտանիայի Հայ դատի գրասենյակը:

Արտակ Բեգլարյանը հանդիպումների ժամանակ ներկայացրել է հայ պատանդների վիճակն ու ազատ արձակման անհրաժեշտությունը: Նա ընդգծել է, որ բավարար միջազգային ճնշում է անհրաժեշտ՝ ապահովելու համար ադրբեջանական շինծու դատավարության ու խոշտանգումների ենթարկվող հայ պատանդների ազատ արձակումը: Նա համապարփակ կերպով ներկայացրել է նաև Արցախի ժողովրդի ցեղասպանության ու բռնի տեղահանման հանգամանքները, հոգևոր-մշակութային ժառանգության վերացման ադրբեջանական քաղաքականությունը և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքի իրացման անհրաժեշտությունը:

Թեմի առաջնորդի գլխավորությամբ՝ մի շարք հանդիպումներ են կայացել նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Բացի Արցախի ժողովրդի ու հայ պատանդների իրավիճակի ներկայացումից՝ նրանց հետ քննարկվել են նաև միասնական նպատակների շուրջ համագործակցության հնարավորությունները: Բեգլարյանը հատուկ երախտագիտություն է հայտնել Հովակիմ Սրբազանին՝ Արցախի ժողովրդի իրավունքների հանդեպ ցուցաբերվող շարունակական հոգածության և տվյալ այցի կազմակերպման համար:

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30