00:00:00

Միջազգային հանրությունը պետք է զբաղվի բացառապես Բաքվում մեր պատանդների անհապաղ ազատման հարցով. Մանե Թանդիլյան

10:39, 19 մարտ 2025 Քաղաքականություն

Իհարկե, ողջունելի է, որ միջազգային կառույցները անդրադառնում են Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցներին, սակայն անընդունելի է, որ նրանց խոսույթը սահմանափակվում է «արդար դատավարության» մասին կոչերով, պահանջներով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը:

«Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցները գերի և պատանդ են, ովքեր առևանգվել են Ադրբեջանի կողմից, հետևաբար միայն դատավարության գործընթացի քննարկումը անընդունելի է։

Միջազգային հանրությունը պետք է զբաղվի բացառապես նրանց անհապաղ ազատման հարցով, և այս տեսանկյունից հստակ է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցի խոսքը բանտարկյալներին ազատ արձակալու մասով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր