00:00:00

Թուրքիայի և ԱՄՆ-ի ֆինանսների նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունը

23:55, 18 մարտ 2025 Աշխարհ

 

 

Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ։ Շիմշեքը շնորհավորել է նրան պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, գրում է ermenihaber.am-ը:

Հեռախոսազրույցը տևել է մոտ 30 րոպե և կողմերը քննարկել են Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր։

Նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպել։ Նախատեսվում է, որ կողմերը կհանդիպեն ԱՄՀ արժույթի միջազգային հիմնադրամի-Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների շրջանակներում, որոնք տեղի կունենան Վաշինգտոնում ապրիլի վերջին։

Լրահոս

Արխիվ

Նոյեմբեր 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30