00:00:00

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Պուտինի ու Թրամփի հեռախոսազրույցից

21:56, 18 մարտ 2025 Աշխարհ

 

Սպիտակ տունը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի մասին:

՛՛Երկու առաջնորդներն էլ համակարծիք են, որ Իրանը չպետք է հնարավորություն ստանա սպառնալ Իսրայելի գոյությանը:

Նախագահները պայմանավորվել են, որ խաղաղության շարժումը կսկսվի էներգետիկ եւ ենթակառուցվածքային դիմակայության դադարեցմամբ, ինչպես նաեւ Սեւ ծովում ծովային հրադադարի ռեժիմի սահմանման շուրջ տեխնիկական բանակցությունների անցկացմամբ, ինչը քայլ կլինի դեպի համապարփակ զինադադար եւ կայուն խաղաղություն: Այդ խորհրդակցությունները անմիջապես կսկսվեն Մերձավոր Արեւելքում։

Երկու երկրների հարաբերությունների ապագան ընդգրկում է հսկայական տնտեսական համաձայնագրեր և աշխարհաքաղաքական կայունություն:

Նախագահները քննարկել են ռազմավարական սպառազինությունների տարածումը դադարեցնելու անհրաժեշտությունը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31