00:00:00

ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Ռուսաստանի դեսպանի հետ

20:59, 18 մարտ 2025 Քաղաքականություն

Այսօր ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը և Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյանն ու Արսեն Համբարձումյանը հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։

Արմեն Ռուստամյանն ընդհանուր գծերով տեղեկացրել է օրերս տեղի ունեցած ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի, ՀՅԴ Բյուրոյի նորընտիր կազմի, ընդունված հիմնական որոշումների և կուսակցության ռազմավարական առաջնահերթությունների մասին:

Մտքեր են փոխանակվել աշխարհաքաղաքական զարգացումների, տարածաշրջանում և  հատկապես Հայաստանի շուրջ ծավալվող անվտանգային մարտահրավերների շուրջ:

Կարևորվել է ՌԴ-ի հետ մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը:

ՀՅԴ Բյուրոյի անդամները հատուկ շեշտել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում տեղի ունեցող ապօրինի դատավարության հետ կապված իրենց մտահոգությունները։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31