00:00:00

Հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար Ադրբեջանում 18-ամյա բլոգեր է ձերբակալվել

20:17, 18 մարտ 2025 Աշխարհ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայ–ադրբեջանական սահմանին ռազմական տեխնիկայի տեղաշարժը նկարահանելու համար ձերբակալել է 18-ամյա բլոգերի:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ տեսանյութը տարածվել է մարտի 15-ին TikTok-ում։

Ինչպես հաղորդվում է՝ ադրբեջանական բանակը սահմանին պատրաստվում է ռազմական գործողությունների։ Ծառայությունը պնդում է, որ կադրերը նկարահանվել են այս տարվա փետրվարի 27-ին։

«Հաստատվել է, որ Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2007 թ. ծնված Ռուստամով Սամեդ Բահման օղլուն 2025թ. փետրվարի 27-ին տեսանկարահանել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերին պատկանող զինտեխնիկայի տեղաշարժը Գյադաբեյի շրջանի տարածքում (ՀՀ Գեղարքունիքի մարզի սահմանին. խմբ.) և օրենքով արգելված այդ տեսանյութը 2025թ. մարտի 15-ին հրապարակել «TikTok» սոցիալական ցանցի իր էջում», - ասված է հաղորդագրության մեջ:

ՊԱԾ-ում քրեական գործ է հարուցվել,այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31