00:00:00

Թիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական ակումբ

16:56, 18 մարտ 2025 Սպորտ

Մոսկվայի «Լոկոմոտիվի» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը կարող է տեղափոխվել իսպանական «Ժիրոնա», գրում է armsport.am-ը՝ հղում անելով РБ Спорт-ին։  

«Ժիրոնան» իսպանացի պաշտպան Միգել Գուտյերեսին փոխարինող ֆուտբոլիստի է փնտրում․ Գուտյերեսը, ամենայն հավանականությամբ, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կհեռանա ակումբից և կվերադառնա Մադրիդի «Ռեալ» կամ կտեղափոխվի «Լիվերպուլ»։

«Ժիրոնա»-ի կողմից դիտարկվող թեկնածուներից մեկը հայ ֆուտբոլիստն է, ում ծառայություններով նախկինում հետաքրքրված էին ֆուտբոլի Իսպանիայի առաջնության այլ ակումբներ, այդ թվում՝ «Սևիլիան» և «Լեգանեսը»:

Այս մրցաշրջանում Թիկնիզյանը ակումբի կազմում անցկացրած 27 հանդիպումներում դարձել է 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր