00:00:00

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը

15:18, 18 մարտ 2025 Քաղաքականություն

Մարտի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի եվրոպական հարցերի հանձնաժողովի նախագահ Օնդրժեյ Բենեշիկի գլխավորած պատվիրակությանը: Հայտնում են ԱԽ  գրասենյակից:

Ա. Գրիգորյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և գոհունակությամբ նշել Հայաստանի և Չեխիայի միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու ընդգծել այն զարգացնելու անհրաժեշտությունը: Զրուցակիցները քննարկել են արտատարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր և դրանց ազդեցությունը մեր տարածաշրջանային անվտանգային իրավիճակի վրա:

ԱԽ քարտուղարը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև ՀՀ մոտեցումները տարածաշրջանային խաղաղության հաստատման վերաբերյալ: Վերջինիս համատեքստում Ա.Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր