00:00:00

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում անմահացած Արսեն Ալջիկյանի եղբայրը

12:41, 18 մարտ 2025 Հասարակություն

Շենգավիթ Բժշկական Կենտրոնից հայտնում են, որ ծնվել է արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։

«Ծանոթացեք փոքրիկ Դավիթն է` արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արսեն Ալջիկյանի նորածին եղբայրը։

Դավիթի մայրը` 48-ամյա Լուսինեն, պատմում է, որ նորածին որդին ապրեցնելու է թե զոհված եղբորը, թե իրենց ընտանիքին: Դուրսգրումից հետո ընտանիքը փոքրիկին նախ կտանի Եռաբլուր, ապա տուն։

Դավիթը ծնվել է 2850 գրամ քաշով և 49սմ հասակով:

Հղիության ողջ ընթացքը հսկել և փոքրիկ Դավիթին օգնել է լույս աշխարհ գալ «Շենգավիթ» ԲԿ մանկաբարձ-գինեկոլոգ Սերգեյ Խաչատրյանը, իսկ նրա առաջին բժիշկն է նեոնատոլոգ Նունե Մաշինյանը:

Հ.Գ. Լուսանկարները հրապարակված են ծնողի թույլտվությամբ»,-նշել են ԲԿ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր