00:00:00

16 հայցադիմում՝ Իջևանի քաղաքային զբոսայգու հողատարածքներն Իջևանին վերադարձնելու հայցապահանջով

14:45, 18 մարտ 2025 Իրավական

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում է ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջով: Հայտնում են Գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ թիվ ՀԿԴ/0248/02/23 քաղաքացիական գործով 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևան քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով (0,15 հա) հողամասի նկատմամբ Ա.Թ.-ի և Ս.Չ-ի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը կհրապարակվի 2025 թվականի ապրիլի 8-ին:          

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31