00:00:00

Հայաստանը մինչ այս պահը ոչ մի զիջման չի գնացել ու Ադրբեջանի ոչ մի պահանջ չի կատարել. ՔՊ-ական

13:38, 18 մարտ 2025 Քաղաքականություն

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը վստահեցնում է՝ Հայաստանը մինչ այս պահը ոչ մի զիջման չի գնացել ու Ադրբեջանի ոչ մի պահանջ չի կատարել։

«Խաղաղության համաձայնագրի տեքստում որևէ բան չկա, որը վերաբերելի է Հայաստանին ու վերաբերելի չէ Ադրբեջանին, հետևաբար, եթե դուք կարդաք տեքստը, ձեզ համար մի տառ անգամ անծանոթ չի լինելու»,- ասաց ՔՊ-ականը։

Նրա խոսքով՝ համաձայնեցված բոլոր կետերի վերաբերյալ կա երկկողմ համաձայնություն։

«Բոլոր կետերը վերաբերում են երկու կողմին, ես զարմանում եմ՝ ինչպե՞ս կարող ենք մեկնաբանել որպես միակողմանի զիջում»,- նշեց Հովհաննիսյանը։

Ըստ ՔՊ-ականի՝ այն, որ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժերի ներկայացուցիչներ չեն լինելու, չի նշանակում, որ Հայաստանը գնում է միակողմանի զիջման։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31