00:00:00

Երևանի քաղաքապետարանը 2024-ի բյուջեն գերակատարել է՝ 3,1 տոկոսով ավել հավաքագրելով

12:34, 18 մարտ 2025 Հասարակություն

Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ՝ նախատեսված 113 մլրդ 198 մլն դրամի դիմաց: Կատարողականը կազմել է 103,1 տոկոս: Այս մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Քրիստինե Ավետիսյանը՝ ներկայացնելով «Երևան քաղաքի՝ 2024 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» հարցը:

Ըստ հաշվետվության՝ 2024-ին սեփական եկամուտների նախատեսված հավաքումը եղել է 62 մլրդ 932 մլն դրամ, բայց փաստացի հավաքվել է 71 մլրդ 199 մլն դրամ, կատարողականը՝ 113,1 տոկոս:

«Սեփական եկամուտների փաստացի հավաքումն ավելի է 2023 թվականի փաստացի ցուցանիշից 21 մլրդ 108 մլն դրամով»,- ասաց զեկուցողը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31