00:00:00

«Հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը». Փաշինյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ վարչապետին

12:24, 18 մարտ 2025 Քաղաքականություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին պաշտոնում նշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Կանադայի վարչապետի պաշտոնում Ձեր նշանակման կապակցությամբ։

Հայաստանի Հանրապետության և Կանադայի միջև ավանդաբար բարեկամական հարաբերությունները ձևավորվել են փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և փոխշահավետ համագործակցության միջավայրում։

Հայաստանը մեծ կարևորություն է տալիս վերընթաց զարգացում ապրող երկկողմ հարաբերություններին: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով և մեր կառավարությունների սերտ փոխգործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լիովին բացահայտել մեր երկրների երկկողմ օրակարգի առկա զգալի ներուժը,  խորացնել ու ընդլայնել համագործակցությունը տնտեսական, բարձր տեխնոլոգիաների, գիտակրթական և այլ ոլորտներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության:

Օգտվելով առիթից՝ հայտնում եմ Ձեզ հետ աշխատելու իմ պատրաստակամությունը՝ Հայաստանի և Կանադայի երկկողմ օրակարգի բոլոր ուղղություններով:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Կանադայի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31