00:00:00

Երկու կետ մնում է չլուծված. Թուրքիայում պայմաններ են առաջ քաշել

11:43, 18 մարտ 2025 Քաղաքականություն

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմար Չելիքը անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին և վերջին համատեղ հայտարարությանը։

 

Խոսնակը նշել է, որ դեռևս երկու կետ մնում է չլուծված՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը և ՀՀ Սահմանադրության և օրենքների մեջ փոփոխությունների կատարումը։ 

 

«Հայաստանի համար չափազանց կարևոր է լինելու փոխել օրենքները կամ Սահմանադրության որոշ հոդվածներ, որոնք ուղղված են Ադրբեջանի դեմ։ Ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որը տարիներ շարունակ ստեղծվել է այս խնդիրը լուծելու համար, սակայն լուծելու փոխարեն բարդացրել է այն և այլևս առաքելություն չունի: Այսուհետ, երբ ձեռնարկվեն բոլոր այս քայլերը, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը թափ կհավաքի, և դրանից կշահեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները։ Կովկասում խաղաղությունը ձեռնտու կլինի»,- հայտարարել է նա։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31