00:00:00

ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները

21:05, 17 մարտ 2025 Իրավական

 

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգիչ է համարում վերջին օրերին Վանաձոր քաղաքում ոստիկանների կողմից բռնության դեպքերի վերաբերյալ ստացված տեղեկությունները:

Մարտի 17-ին զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում արձանագրված տեղեկությունների համաձայն` Վանաձորում` ոստիկանության բաժնում, ոստիկանները ֆիզիկական բռնություն են գործադրել անձի նկատմամբ, և նրա հասցեին հնչեցրել հայհոյանքներ։

Նախօրեին՝ մարտի 16-ին ևս Պաշտպանի թեժ գծին ահազանգ էր ստացվել Վանաձորում ոստիկանի կողմից բռնության ենթադրյալ դեպքի առնչությամբ:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում վերոնշյալ դեպքերով սկսվել է քննարկման ընթացակագ։

Պարազաբանումներ կպահանջվեն պետական իրավասու մարմիններից:

Այս և նմանատիպ դեպքերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31