00:00:00

Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զnրավարժությունների մասին շուտով կհայտարարվի․ Սուրեն Սարգսյան

18:27, 17 մարտ 2025 Քաղաքականություն

Կարծում եմ՝ հայ-ամերիկյան զnրավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի:  Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:

«Այսօր տեղեկություններ տարածվեցին առ այն, որ ԱՄՆ-ն նախատեսում է Գերմանիայում գտնվող իր ռազմակայաններից հարյուրներով տեխնիկա և տրանսպորտային միջոցներ տեղափոխել Հայաստանի զորավարժարաններ։

Նշվում էր նաև ժամկետ․ փոխադրումը նախատեսված է հուլիսի 16-ին և կտևի մինչև օգոստոսի 7-ը։ Սա բառացիորեն այն նույն ժամանակահատվածն է, երբ 2024թ. տեղի ունեցան հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները։ Կարծում եմ՝ հիմա էլ զորավարժությունների նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որի մասին շուտով կհայտարարվի։

Նշված ամերիկյան տեխնիկան կմնա մինչև սեպտեմբերի 20-ը, ինչպես նախորդ զորավարժություններից հետո»,-գրել է նա:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31