00:00:00

ԱԺ-ում քննարկվել է ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ հարցը

17:34, 17 մարտ 2025 Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ մարտի 17-ին խորհրդարանում աշխատանքային քննարկում է կազմակերպվել ««Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը եւ ԱԺ պատգամավորներ:

Նախաձեռնության հեղինակներ Ալեն Սիմոնյանի, Հասմիկ Հակոբյանի ու Սերգեյ Բագրատյանի խոսքով փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավտոմեքենաների լրացուցիչ նվագարկիչներից, ուժեղացուցիչներից եւ բարձրախոսներից հնչող բարձր երաժշտությունը խախտում է հասարակական անդորրը, ինչպես նաեւ դժվարացնում շչակների ձայնը լսելը, հատուկ ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների ազդանշաններին արձագանքելն ու երթեւեկելը: Փոփոխություններով նախատեսվում է, որ նման դեպքերն ունենան ավելի խիստ օրենսդրական արձագանք:

Քննարկման մասնակիցների մտքերի փոխանակության արդյունքում ձեռք է բերվել նախագիծը վերջնական տեսքի բերելու եւ ապագայում ԱԺ-ի քննարկմանը ներկայացնելու պայմանավորվածություն:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31