00:00:00

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ կապերը, զինտեխնիկայի տեղաշարժերը չենք մեկնաբանում»․ Պենտագոն

12:37, 17 մարտ 2025 Քաղաքականություն

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի ուղղությամբ զինտեխնիկայի հնարավոր տեղափոխման մասին տեղեկատվությունը, որի մասին հրապարակում էր արել ռուսական RT գործակալությունը։

 

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։

 

«ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում զինտեխնիկայի տեղաշարժերը՝ օպերացիոն անվտանգության նկատառումներից ելնելով»,- ասացին ԱՄՆ պաշտպանության նախարարությունից։

 

Հայաստանի պաշտպանության նախարարությունը դեռ չի տվել պաշտոնական արձագանք։

 

Ավելի վաղ, ռուսական RT լրատվական գործակալությունը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ԱՄՆ բանակի լոգիստիկ հրամանատարությունը նախատեսում է Գերմանիայի «Դյուլմեն» ռազմաբազայից զինտեխնիկա և տարբեր նշանակության սարքավորումներ տեղափոխել Հայաստանի «Զառ» զորավարժարան՝ հայ-ամերիկյան հավանական զորավարժությունների համար։  

 

Ըստ հրապարակված տվյալների՝ տեխնիկայի տեղափոխումը նախատեսված է հուլիսի 16-ից օգոստոսի 7-ը, իսկ վերադարձը Գերմանիա նախատեսվում է օգոստոսի 21-ից սեպտեմբերի 20-ը։ 

 

Նշվում է, որ տեխնիկան Հայաստան է տեղափոխվելու Վրաստանի տարածքով, քանի որ տրանսպորտային երթուղին չի կարող անցնել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով՝ դիվանագիտական թույլտվությունների բարդությունների պատճառով։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր