00:00:00

Միասնական տոմսային համակարգի արդյունքը՝ 17մլն 743,372 վաճառված տոմս, հասույթը՝ 2,5 մլրդ դրամ

10:55, 17 մարտ 2025 Քաղաքականություն

Հունվար, փետրվար ամիսներին և մինչև մարտի կեսը վաճառվել է 17մլն 743,372 տոմս, իսկ հասույթը կազմել է 2 մլրդ 538մլն 946.350 դրամ: Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Մանուկյանը նախ ներկայացրեց նախորդ շաբաթվա տվյալները: «Մարտի 3-16-ը տոմսային համակարգում արձանագրվել է 4մլն 640,181 վավերացում, որից տրոլեյբուսներում՝ 157,192, մետրոպոլիտենում՝ 1մլն 7615 և ավտոբուսներում՝ 3 մլն 475,374 վավերացում»,- նշեց նա:

«Այդ 17մլն 743,372 թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը՝ այդ թվում մեկանգամյա երթերը, մինչև մեկ տարի տոմսը: Հասույթը կազմել է 2 մլրդ 538մլն 946,350 դրամ: Ամենապոպուլյար տոմսը 10 ուղևորությամբ փաթեթն է՝ 105,635 հատ, հաջորդիվ գալիս է 30 օր տոմսը՝ 58,291, այնուհետ 180 րոպե՝ շուրջ 30 հազար և այդպես շարունակ»,- ասաց նա:

Մանուկյանը տեղեկացրեց, որ փաթեթային տոմսերի վաճառքները 213,021 են, որից 61,609-ն արտոնություններով տոմսերն են, կազմում են ընդհանուր քանակի 29 տոկոսը. 61,609-ից 21 տոկոսը կազմում են անվճար տոմսերը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31