00:00:00

«Ինտեր»-ը հաղթել է «Ատալանտա»-ին. Մխիթարյանը փոխարինվել է

09:07, 17 մարտ 2025 Սպորտ

Ա Սերիայի 29-րդ տուրում Միլանի «Ինտերը» հյուրընկալվելիս մրցել է «Ատալանտայի» հետ և երկու անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:

Հանդիպման հաշիվը 54-րդ րոպեին բացել է Կառլոս Աուգոստոն:

87-րդ րոպեին հյուրերի արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսը կրկնապատկել է իր թիմի առավելությունը:

Մինչ այդ էլ՝ 81-րդ րոպեին, «Ատալանտան» մնացել է 10 հոգով, երբ Էդերսոնը երկրորդ դեղին քարտը ստանալով՝ հեռացվել է խաղադաշտից: Սիմոնե Ինձագիի թիմը ևս խաղն ավարտել է 10 հոգով. 90+5-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացել և խաղադաշտից հեռացվել է Ալեսանդրո Բաստոնին:

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 75-րդ րոպեին՝ տեղը զիջելով Դավիդե Ֆրատեզիին:

Այս հաղթանակից հետո միլանյան թիմը իր միավորների թիվը հասցրել է 64-ի և միանձնյա գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: «Ատալանտան» 58 միավորով երրորդ տեղում է: Մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նապոլին», որը 29 խաղից հետո 61 միավոր է վաստակել:

Աղբյուրը`ArmSport.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31