00:00:00

Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն. Ռուբեն Մխիթարյան (Տեսանյութ)

12:02, 16 մարտ 2025 Քաղաքականություն

«Իմ հզոր համայնք» կուսակցությունով Գյումրու քաղաքապետի թեկնածու առաջադրված Ռուբեն Մխիթարյանը նախընտրական տեսահոլովակում ներկայացրել է քաղաքի զբոսաշրջության զարգացմանն ուղղված իր տեսլականը։

«Գյումրին դառնալու է տուրիզմի իսկական կենտրոն, համայնքը կունենա ժամանակակից զբոսաշրջության համար անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքները»,- նախընտրական հոլովակում նշում է Ռուբեն Մխիթարյանը։ 

Նշենք, որ կուսակցությունը քվեաթերթիկում 9-րդն է։ Կարգախոսն է՝ «Ես քո Գյումրին եմ»։  

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում տեղի կունենան ավագանու արտահերթ ընտրություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր